Բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ։ Համարվում է խորհրդային շրջանի ռուս վաստակաշատ երգահաններից։ Բազմաթիվ բանաստեղծական ու արձակ ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է։
Ծնվել է կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում։ Մայրը Վահան Տերյանի ազգականն էր։ Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում։ Ծնողները բռնադատվել են 1937-ին, հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955 թվին։
Սիլվա Սողոմոնյան
Լուսանկարում՝ Բուլատ Օկուջավան մոր՝ Աշխեն Նալբանդյանի հետ